08.05.24
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Երկրապահի օրվա առթիվ այսօր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Արարատի մարզի բաժնի պետ, գնդապետ Ռոլանդ Օղիկյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ԵԿՄ Արտաշատի բաժանմունքի նախագահ Սարգիս Մանջիկյանը, ազատամարտիկներ, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Զորավար Անդրանիկի կիսանդրուն և զոհված ազատամարտիկների հիշատակն հավերժացնող խաչքարին և իրենց խոնարհումը բերել բոլոր ընկած հերոսների հիշատակին:
|
|
08.05.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արտաշատ միավորված համայնքի հարգելի քաղաքացիներ Մայիսի 9-ին ժամը 10։00-ին Արտաշատի համայնքապետարանի մերձակա հրապարակից քայլերթով շարժվելու ենք Հաղթանակի հուշակոթողի մոտ՝ Հաղթանակի ու խաղաղության տոնը նշելու և հարգանքի տուրք մատուցելու բոլոր ժամանակների մեր հերոսներին:
|
|
07.05.24
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ՝ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Արտաշատի համայնքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հերթական տեխնիկան է ձեռք բերել՝ 2024 թ. արտադրության անվավոր միաշերեփ մինի բեռնիչ՝ համայնքի կոմունալ սպասարկման ծառայությունները բարելավելու նպատակով: Տեխնիկայի օգնությամբ կիրականացվեն շինարարարական, ճանապարհահատվածների և մայթեզրերի փոշու մաքրման աշխատանքներ, իսկ ձմռանն այն կօգնի նաև հատկապես մյուս տեխնիկաների համար դժվարամատչելի տարածքներում իրականացնել ձնահեռացման աշխատանքներ: Նշենք, որ սա թվով 4-րդ տեխնիկան է ծրագրի շրջանակներում, մինչ այդ համայնքապետարանի ավտոպարկն արդեն իսկ համալրվել է ՈՒԱԶ մակնիշի ամենագնաց կիսաբեռնատար, ինքնաթափ ...
Մանրամասն |
|
06.05.24
ՆՈՐ ՊՈՒՐԱԿ՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ 13 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ
|
Երևանյան 13 բնակելի շենքի բակն ազատվել է ապօրինի տեղադրված ցանկապատերից. այնտեղ այժմ գեղեցիկ պուրակ է կառուցվել։ Շուրջ երկու ամիս առաջ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ սկսվեցին բարեկարգման աշխատանքները։ <<Բարեկարգ Արտաշատ>> ՀՈԱԿ-Ի աշխատակիցների կողմից բակը մաքրվեց մացառներից, սալիկապատվեց, առանձնացվեցին ծառերի ու ծաղիկների տարածքները, անցկացվեց ոռոգման ջրագիծ։ Օրերս պուրակում կատարվեց ծառատունկ։ Կանաչապատման աշխատակիցներին միացավ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Տնկվեցին փռվող գիհու, կատալպայի, ճապոնական սակուրայի և սոֆորայի արժեքավոր և գեղազարդ ծառեր։Արդեն օրերս պուրակը կկահավորվի նաև նստարաններով, կանցկացվի գիշերային լուսավորություն` դառնալով գեղեցիկ, ...
Մանրամասն |
|
03.05.24
ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը / UMAF/ արդեն շուրջ 30 տարի Հայաստանի տարբեր համայնքներում հանդես է գալիս բարեգործական մի շարք ծրագրերով: Միությունն հերթական ծրագիրն իրականացնում է Արտաշատ համայնքում, քանի որ մեր համայնքում են բնակվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով անձինք և Արտաշատն արդեն 20 տարուց ավելի է, ինչ համագործակցության հաջող փորձառություն ունի Ֆրանսիայի Քլամար քաղաքի հետ: Միությունը, համագործակցելով համայնքապետարանի հետ, շուրջ երկու ամիս համայնքում բնակվող արցախահայերի և Արտաշատ համայնքի սոցիալապես անպահով 0-18 տարեկան և 60-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների համար կիրականացնի ատամնաբուժական անվճար ծառայություններ՝ շարժական շրջիկ ատամնաբուժարանում, որտեղ կան ...
Մանրամասն |
|
02.05.24
ԱՐԱՔՍԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՓՈՂՈՑՆԵՐ
|
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Արաքսավան բնակավայրում ավարտին են մոտեցել 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները: Ասֆալտապատվում են Արաքսավանի Կոմիտաս և Արամ Խաչատրյան փողոցները՝ ընդհանուր 600 գծամետր երկարությամբ: Փողոցները բնակավայրի գերազմանատուն տանող ճանապարհն են։ Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի՝ Արաքսավան, Դիմիտրով և Հովտաշեն բնակավայրերի ասֆալտապատման ենթածրագրով, որի շինաշխատանքների արժեքը կազմում է 136.367.976 ՀՀ դրամ: Կառավարության կողմից համաֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքինը՝ 65%:
|
|
01.05.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում մեր հասարակությունը բարձր է գնահատել արժանապատիվ ու արդար աշխատանքը, իսկ աշխատող, բարիք արարող մարդը միշտ էլ օրինակելի է եղել:Հայ ազգը լավ գիտի աշխատանքի գինը, քանի որ դարեր շարունակ արդար քրտինքով է կառուցել իր տունն ու երկիրը, շենացրել հայրենիքը: Մեր ամենօրյա աշխատանքը այսօր էլ պետք է միտված լինի մեր տունը, համայնքը, երկիրը արդար ու ստեղծագործ աշխատանքով զարգացնելուն և հանրային բարեկեցություն ապահովելուն: Շնորհավորում եմ Արտաշատի համայնքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի, համայնքային ...
Մանրամասն |
|
01.05.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԴՎԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
|
Այսօր Դվին բնակավայրում նշվել է Սուրբ Հարություն եկեղեցու օծման 24֊րդ տարեդարձը, որին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Դվինի վարչական ղեկավսր Անուշավան Ավետիսյանը և այլ հրավիրյալներ։ Եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որին հաջորդել է գեղարվեստական միջոցառում։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել է բոլորին Դվինում հոգևոր այս կառույցի ստեղծման ու պահպանման առթիվ, որն իր շուրջն է համախմբել բնակավայրի հավատավոր ժողովրդին, տարածում է աստվածային լույսը, հոգևոր, ազգային և մշակութային արժեքներին հաղորդակից դարձնում բնակիչներին։Եկեղեցու գործունեությանը և բնակավայրում հոգևոր կյանքի ակտիվացմանն ուղղված քայլերին է անդրադարձել ...
Մանրամասն |
|
30.04.24
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԴՎԻՆ ԵՎ ԼԱՆԱՋԱԶԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` Արտաշատ համայնքի Դվին բնակավայրում մեկնարկել են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: Կառուցվում է 1,2 կմ երկարությամբ երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ցանց: Աշխատանքներն իրականացվում են Մրգանուշ, Դիտակ, Դվին բնակավայրերի ենթածրագրի շրջանակում, որի արժեքը շուրջ 92 մլն ՀՀ դրամ է: Համայնք-պետություն համագործակցությամբ՝ Լանջազատ բնակավայրում ակտիվ ընթանում են 2, 226 կմ երկարությամբ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները՝ 98 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Ծրագրերով նախատեսված աշխատանքների արժեքի 60 % -ը պետության, իսկ 40%-ը` համայնքի ներդրումն է:
|
|
29.04.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ջերմորեն շնորհավորում եմ պարարվեստի բոլոր ներկայացուցիչներին, ոլորտի նվիրյալներին ու երախտավորներին՝ Պարի միջազգային օրվա առթիվ: 1982 թվականից նշվող այս տոնը նպատակ ունի պարի լեզվով միավորել ազգերին՝ հանուն խաղաղության և բարեկամության: Պարը մարդկային հոգու թռիչք է, հույզերն ու ապրումներն արտահայտելու յուրօրինակ ձև:Հայ ժողովրդի կյանքում պարարվեստը բոլոր ժամանակներում իր ուրույն տեղն է ունեցել՝ արտահայտելով հայի ոգին, մաքառելու ձգտումը, սերն առ հայրենիքն ու ազգային սովորույթները: Օրվա առթիվ ուզում եմ հատկապես շնորհավորել Արտաշատ միավորված համայնքում գործունեություն ծավալող պարային համույթների ներկայացուցիչներին և համույթներ հաճախող սաներին: Շնորհակալություն Արտաշատի մշակութային հարուստ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |