Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 246
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 22
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության  կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով,  ընդառաջելով Ոսկան Խաչատրյանի  /դիմում  թիվ Խ-485, 04.04.2013թ./ և Ա.Ղազարյանի /դիմում թիվ Ղ-637, 30.04.2013թ./  խնդրանքին .
1.      Արտաշատի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 123 ա  հասցեում գտնվող Ոսկան Խաչատրյանի տնամերձ  հողամասի  ճակատային մասին կից  56,9 քմ մակերեսով բնակավայրի այլ հողամասի գործառական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման նշանակության  հողամասի և  քանի որ  այդ հողամասը հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ողղակի վաճառքի կարգով, ընդլայնելու նպատակով  օտարելու   Ոսկան Խաչատրյանին:
2.      Արտաշատ քաղաքի   Օգոստոսի 23 փողոցի թիվ 117 ա հասցեում գտնվող  Արթուր Ղազարյանին պատկանող  առևտրի սրահի շենքի ճակատային մասին  կից 50 քմ մակերեսով  բնակավայրի այլ հողամասի գործառական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հողամասի և  քանի որ  այդ հողամասը հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ողղակի վաճառքի կարգով, ընդլայնելու նպատակով  օտարելու   Արթուր Ղազարյանին:
3.      Հողամասերի ուղղակի վաճառքի կարգով  օտարման գները հաշվարկել նրանց կադաստրային արժեքների  100 %-ի չափով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱԳԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner