Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 230-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

Արտաշատ համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով սահմանել հետևյալ արտոնությունները՝

 1. Համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների ծառայություններից օգտվող երեխաների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած  զինծառայող եղբայր, քույր ունեցող երեխաների համար,

2)  երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արատաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար,

4) ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ համարվող զինծառայող եղբայր, քույր ունեցող  երեխաների համար,

2. Համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների ծառայություններից օգտվող երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ /մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված/ երեխաների համար,

2) 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) հաշմանդամ երեխաների համար,

4) նույն ընտանիքից համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող 3  երեխաներից 1 երեխայի համար,

5) 4  և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,

3. Համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայություններից օգտվող երեխաների համար տեղական վճարների նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝ 

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների երեխաների համար,

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) ռազմական գործողությունների հետևանքով գերի ընկած և /կամ/ ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ համարվող զինծառայող եղբայր, քույր, ծնող ունեցող երեխաների համար,

4) Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար.

4. Համայնքային  ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայություններից օգտվող երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1)  միակողմանի ծնողազուրկ /մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված/ երեխաների համար,

2)  1-ին  կամ 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3)  հաշմանդամ երեխաների համար,

4)  4 և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,

5)  ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների երեխաների համար,

6) նույն ընտանիքից համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոց հաճախող 3 երեխաներից 1 երեխայի համար,

5. Սույն որոշմամբ նախատեսված արտոնության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթում ներառվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) Արտաշատ համայնքի ղեկավարին ուղղված դիմում,

2) երեխայի, ծնողների /կամ օրինական ներկայացուցչի/ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

3) տեղեկանք ՀՈԱԿ-ից, որտեղ հաճախում է երեխան /կամ երեխաները/,

4) սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները:

6.Սույն որոշման 5-րդ կետով  նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը հիմք է դիմումը մերժելու համար:

7.Տեղական վճարի գծով, համայնքային ենթակայության յուրաքանչյուր կազմակերպության ծառայությունից օգտվելու համար կարող է սահմանվել տեղական վճարի նվազեցման միայն մեկ տեսակի արտոնություն:

8. Սույն որոշմամբ սահմանված արտոնություններից կարող են օգտվել միայն Արտաշատ համայնքի բնակիչ հանդիսացող երեխաները:

9. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին տեղական վճարների գծով կիրառել արտոնություններ՝ սույն որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

    

 

                                         

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.87 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner