Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 225
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
20/12/2021
Առաջիկա 5 տարիների համատեղ անցնելիք ճանապարհը մեզ հնարավորություն է տալու պարզ ճակատով կանգնել քաղաքացիների առջև. Արտաշատի համայնքապետ․

Այսօր Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Արտաշատի նորընտիր համայնքապետ Կառլեն Մկրտչյանի երդման արարողությունը։

Իր խոսքում Կառլեն Մկրտչյանն ասաց, որ Արտաշատի համար կարևոր ու հիշարժան ժամանակներ են, ՏԻՄ-ի բարեփոխումների շրջանակներում Արտաշատ  քաղաքային համայնքը, միավորվելով 37 գյուղական համայնքների հետ, վերակազմակերպվել է որպես մեկ խոշորացված համայնք, իսկ դեկտեմբերի 5-ին կայացած ավագանու ընտրությունների միջոցով ձևավորվել է համայնքային տեղական ինքնակառավարման մարմին։ 

«Ավագանու ընտրություններով Արտաշատ խոշորացված համայնքի բնակիչները կայացրեցին իրենց որոշումը, և ուզում եմ համոզվածություն հայտնել, որ առաջիկա 5 տարիների համատեղ անցնելիք ճանապարհը մեզ հնարավորություն է տալու պարզ ճակատով կանգնել մեր քաղաքացիների առջև, քանի որ անելու ենք հնարավորը ավելի լավ ու կայացած Արտաշատ ունենալու համար։

Հպարտությամբ ընդգծում եմ, որ հայոց հինավուրց մայրաքաղաք պատմական Արտաշատն իր ուրույն դերակատարությունն է ունեցել պատմության քառուղիներում, անցել մաքառման ու գոյատևման հարուստ ուղի, և այսօր մեծ պատիվ ու պատասխանատվություն է ստանձնել երբեմնի հզոր մայրաքաղաք Արտաշատի անունը կրող նորօրյա Արտաշատի կառավարումը, որը համոզված եմ՝ բոլորիս միասնական ու նվիրյալ աշխատանքի արդյունքում դառնալու է շեն ու բարեկարգ, լուսավոր ու կանաչապատ համայնք»,- ասաց Կառլեն Մկրտչյանը։

Այնուհետև նա իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց քվեով վստահություն են տվել, և բոլոր նրանց, ովքեր չեն քվեարկել իրենց օգտին՝ նշելով, որ ինքը լինելու է բոլորի համայնքապետը, իր և թիմի աշխատանքը միտված է լինելու հանուն բոլորի սիրելի Արտաշատի հզորացման և նրա բնակչի բարեկեցության։

«Մենք արձանագրել և լավ ենք հիշում բոլոր այն խնդիրներն ու մտահոգությունները, որոնք հնչել են նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Արտաշատ համայնքի փողոցների ասֆալտապատման, լուսավորության անցկացման, բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի հիմնանորոգման, բարեկարգման ու կանաչապատման, ոռոգման ցանցի արդիականացման, բերքի իրացման, նախակրթական և մշակութային հաստատությունների կառուցման ու վերանորոգման և մի շարք այլ կարևոր հարցեր»,- ասաց Կառլեն Մկրտչյանը։
Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը, ՀՀ փոխոստիկանապետեր Կամո Ցուցուլյանն ու Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։  

Civic
https://civic.am/politics/22035-arajika-5-tarineri-hamatex-ancneliq-canaparhy-mez-hnaravorutyun-e-talu-parz-cakatov-kangnel-qaxaqacineri-arjew.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner