20.05.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Նախ քննարկվեց մայիսի 28-ին նշվող Հանրապետության տոնի առթիվ համայնքապետարանի կողմից իրականացվող միջոցառման կազմակերպչական հարցերի ընթացքը: Պարոն Մկրտչյանը հորդորեց օպերատիվ կազմակերպել նախապատրաստական բոլոր աշխատանքները և տրվեցին հստակ հանձնարարականներ՝ միջոցառումը կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար։ Համայնքի ղեկավարն անդրադարձավ նաև բոլոր բաժինների աշխատանքներին, խոսեց ընթացիկ աշխատանքներից և համապատասխան բաժինների պետերի դիտարկումները և առաջարկությունները լսելով՝ տվեց հանձնարարականներ: Խորհրդակցությանն ...
Մանրամասն |
|
18.05.24
ՄՐԳԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
|
ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` Մրգավան բնակավայրում ավարտին է մոտեցել Իսահակյան փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 660 գծամետր երկարությամբ: Նշենք, որ Դալար և Մրգավան բնակավայրերի ասֆալտապատման ենթածրագրով իրականացվող շինաշխատանքների արժեքը կազմում է շուրջ 137 մլն ՀՀ դրամ, որից 35%-ը տրամադրում է Կառավարությունը, 65%-ը՝ համայնքը: Փողոցը բնակավայրի հանրակրթական դպրոց տանող ճանապարհն է։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ դիտարկել է աշխատանքների ընթացքը, տվել համապատասխան հանձնարարականներ։
|
|
17.05.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Նպաստելով զարգացմանը՝ կանխարգելելու ճգնաժամը» ծրագրի շրջանակներում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն տրամադրում է գույք, սարքավորումներ, աշխատանքային գործիքներ։ Ծրագրի նպատակն է Կոտայքի և Արարատի մարզերում աջակցել Լեռնային Ղարաբաղից փախստական, նրանց հյուրընկալող սոցիալապես խոցելի անհատների կամ ընտանիքների կողմից գյուղատնտեսական և ոչ-գյուղատնտեսական փոքր կամ միկրո-ձեռնարկատիրական կամ անհատական/ընտանեկան գործունեության/ձեռներեցության վերսկսմանը կամ զարգացմանը՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 1,450,000 ՀՀ դրամի չափով ոչ դրամային դրամաշնորհ։ Բաց հայտարարության հայտադիմումների ուսումնասիրության արդյունքում կընտրվի նվազագույնը 25-30 անհատ (ֆիզիկական անձ, տնային ...
Մանրամասն |
|
15.05.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ, սիրելի արտաշատցիներ, 2011 թվականից Հայաստանում նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը հռչակվել է 1993 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Ջերմորեն շնորհավորում եմ օրվա առթիվ և մաղթում բոլոր ընտանիքիներին համերաշխություն ու երջանկություն, սեր ու բարեկեցություն: Մեզ՝ հայերիս համար մշտապես կարևոր է եղել ընտանիքի դերն ու նշանակությունը, իսկ կայացած և ամուր ընտանիքները օրինակելի են եղել բոլոր ժամանակներում։Ընտանիքը պետության ու հասարակության ամենակարևոր օղակներից մեկն է, նաև կայացած պետության ամուր հիմնասյունը: Իմ աշխատանքում ես մշտապես կարևորում ու արժևորում եմ ընտանիքի դերը պետության և համայնքի կյանքում և շարունակելու եմ սրտացավ վերաբերմունքով աջակից ...
Մանրամասն |
|
14.05.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
|
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել ֆրանսահայ մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը և այլ հրավիրյալներ:Ցերեկույթին մասնակցել են Արարատի մարզի 14 դպրոցներ, որոնցում դասավանդվում է ֆրանսերեն։ Թատրոնի նախասրահում հյուրերին դիմավորել են երաժշտական կատարումներով և Արտաշատի գեղարվեստի դպրոցի սաների ՝ Շառլ Ազնավուրին ...
Մանրամասն |
|
11.05.24
ԴԻՄԻՏՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՓՈՂՈՑՆԵՐ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր այցելել է Դիմիտրով բնակավայր և հետևել ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։ Դիմիտրովում երկար տարիներ ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարվել և այս առումով բնակիչների համար սպասված իրադարձություն է բնակավայրի կենտրոնական երկու` անմխիթար վիճակում գտնվող փողոցների բարեկարգումը։ Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Դիմիտրովում ավարտին են մոտեցել Պուշկինի և Սևակի փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները` ընդհանուր 600 գծամետր երկարությամբ: Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի՝ Արաքսավան, Դիմիտրով և Հովտաշեն բնակավայրերի ասֆալտապատման ենթածրագրով, որի շինաշխատանքների արժեքը կազմում է 136.367.976 ՀՀ դրամ: Կառավարության ...
Մանրամասն |
|
09.05.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱՅԻՍԻ 9- Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: 79 տարի առաջ այս օրը հաղթական ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, որին խորհրդային զորքերի կազմում փայլուն մասնակցություն ունեցան հազարավոր քաջ հայորդիներ՝ կերտելով այնքան բաղձալի մայիսյան հաղթանակը: Նրանցից շատերն ընկան պատերազմում, բայց ոչ ոք ու ոչինչ չմոռացվեց:Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը պատմական էր, որը մեր ժողովրդի համար ապրելու ու պայքարելու խորհրդանիշ դարձավ: Այսօր խոնարհվում և փառք ենք տալիս ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին և հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում ընկած քաջերին: Ձեր ...
Մանրամասն |
|
09.05.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ՝ ՄԱՐԶԻ ՄԻԱԿ ՎԵՏԵՐԱՆ ՎԱՐՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԻ 79-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 79-ամյակի առթիվ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր անակնկալ այցելել է Մեծ հայրենականի՝ մարզի միակ վետերան Գետազատ բնակավայրում ապրող 101-ամյա Վարոս Ավետիսյանին:Պարոն Մկրտչյանը շնորհավորել է Վարոս պապիկին հաղթանակի օրվա առթիվ, վետերանին մաղթել է քաջառողջություն և շնորհակալություն է հայտնել նրան հայրենասիրության կենդանի և չմոռացվող դասերի համար:Համայնքի ղեկավարը նաև դրամական աջակցություն և նվեր էր պատրաստել վետերան պապիկի համար՝ բարձր գնահատելով նրա մասնակցությունը Մեծ հայրենական պատերազմին:Ջերմ մթնոլորտում անցկացված հանդիպմանը Վարոս պապը հուշեր է պատմել երկրորդ համաշխարհային պատերազմից և այդ պատերազմում հայերիս ունեցած անգնահատելի մասնակցությունից: ...
Մանրամասն |
|
08.05.24
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Երկրապահի օրվա առթիվ այսօր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Արարատի մարզի բաժնի պետ, գնդապետ Ռոլանդ Օղիկյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ԵԿՄ Արտաշատի բաժանմունքի նախագահ Սարգիս Մանջիկյանը, ազատամարտիկներ, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Զորավար Անդրանիկի կիսանդրուն և զոհված ազատամարտիկների հիշատակն հավերժացնող խաչքարին և իրենց խոնարհումը բերել բոլոր ընկած հերոսների հիշատակին:
|
|
07.05.24
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ՝ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Արտաշատի համայնքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հերթական տեխնիկան է ձեռք բերել՝ 2024 թ. արտադրության անվավոր միաշերեփ մինի բեռնիչ՝ համայնքի կոմունալ սպասարկման ծառայությունները բարելավելու նպատակով: Տեխնիկայի օգնությամբ կիրականացվեն շինարարարական, ճանապարհահատվածների և մայթեզրերի փոշու մաքրման աշխատանքներ, իսկ ձմռանն այն կօգնի նաև հատկապես մյուս տեխնիկաների համար դժվարամատչելի տարածքներում իրականացնել ձնահեռացման աշխատանքներ: Նշենք, որ սա թվով 4-րդ տեխնիկան է ծրագրի շրջանակներում, մինչ այդ համայնքապետարանի ավտոպարկն արդեն իսկ համալրվել է ՈՒԱԶ մակնիշի ամենագնաց կիսաբեռնատար, ինքնաթափ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |