Այսօր: Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2018թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 393
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
2018,Դեկտեմբեր 4 - 11
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
2016,Հունվար 1 - 2018,Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.12.18 ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Դեկտեմբերի 3-ը 1992 թվականից ի վեր ողջ աշխարհում հռչակվել է որպես Հաշմանդամների միջազգային օր: Արտաշատի համայնքապետարանում ամեն տարի այդ օրը կազմակերպվում է հանդիպում՝ համայնքի մանկուց հաշմանդամ հաշվառված երեխաների և նրանց ծնողների հետ: Համայնքապետարանի նիստերի դահլիճում հավաքված թվով 54 հաշմանդամ երեխաներին և նրանց ծնողներին հանդիպեցին Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, փոխհամայնքապետեր Սերգեյ Մուրադյանը, Կարեն Ղազարյանը և համայնքապետարանի  սոցհարցերի և ծրագրերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը: -Սիրելի ներկաներ, մեր հանրապետությունում արվում է հնարավորը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովելու հավասար պայմաններ և հնարավորություններ՝ բոլոր ոլորտներում: Եվ, թեպետ ձեր հանդեպ ... Մանրամասն
22.11.18 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՈՒՄ

Նոյեմբերի 22-ին Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը հրավիրել և վարում էր համայնքապետ Կարեն Բենիամինյանը:
Նիստին ներկա ավագանու 9 անդամները հաստատեցին օրակարգը, որը բաղկացած էր 19 հարցերից:
Այնուհետև, համայնքապետարանի պաշտոնյաների զեկույցներն ու պարզաբանումները լսելով՝ ավագանու անդամները կայացրեցին համապատասխան որոշումներ:

 

21.11.18 ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ԳՈՒՆԵՂ ՀԱՆԴԵՍ՝ ԱՐՏԱՇԱՏԻ ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Արտաշատի թիվ 8 մանկապարտեզում աշնանը նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել, որը կրում էր «Աշուն է թևածում հայոց աշխարհում» խորագիրը: Մանկապարտեզի ավագ խմբի սաները, դաստիարակների և տնօրեն Նարինե Թադևոսյանի գլխավորությամբ, հավուր պատշաճի պատրաստվել էին միջոցառմանը. փոքրիկները հիանալի ներկայացրեցին ոսկե աշնան մասին իրենց ձեռք բերած գիտելիքները: Մանկապարտեզի սաներին հյուր էին եկել և միջոցառումը դիտեցին Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, կրթության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մանիկ Գաբրիելյանը, համայնքապետարանի աշխատակիցներ: Հյուրերին այստեղ դիմավորեցին աղուհացով: Այնուհետև պարոն Բենիամինյանը շրջեց մանկապարտեզում, եղավ կոկիկ ու մաքուր խոհանոցում, հարմարավետ խմբասենյակներում: ... Մանրամասն
16.11.18 ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԱՐՏԱՇԱՏԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Արտաշատի թիվ 5 մանկապարտեզում այսօր գեղեցիկ ու յուրօրինակ միջոցառում էր կազմակերպվել. մանկապարտեզի միջին խմբի սաները ցուցադրեցին իրենց ձեռք բերած գիտելիքները արտակարգ իրավիճակներում անվտանգ վարքագիծ ցուցաբերելու վերաբերյալ: Փոքրիկների համար միջոցառումը պատասխանատու էր նաև նրանով, որ իրենց հյուր էին եկել Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, փոխհամայնքապետ Կարեն Ղազարյանը, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մանիկ Գաբրիելյանը, ԱԻՆ ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ: Մանկապարտեզի տնօրեն Շուշան Մարգարյանը ողջունելով բոլորին՝ նշեց, որ այս միջոցառումը յուրօրինակ քննություն է, որի ընթացքում փոքրիկները կցուցադրեն մանկապարտեզում իրենց ստացած գիտելիքները տարերային աղետների, ... Մանրամասն
12.11.18 ԱՐՏԱՇԱՏԸ՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի համայնքների միությունը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ նոյեմբերի 10-ին կազմակերպել էր ընդունելություն, որը կրում էր «Նոր Հայաստան՝ նորացված համայնքներ» խորագիրը: Միջոցառմանը, ի թիվս այլ հյուրերի, մասնակցում էին նաև Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, փոխհամայնքապետեր Կարեն Ղազարյանը, Սերգեյ Մուրադյանը, Արտաշատի՝ Ֆրանսախոսների ակումբի ղեկավար Նարինե Մաթևոսյանը, համայնքապետարանի մամուլի պատասխանատու Գոհար Հովսեփյանը: 2006 թվականից ի վեր Հայաստանի համայնքների միության և ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության կողմից համատեղ կազմակերպված «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխության նպատակն է գնահատել և խրախուսել համայնքների աշխատանքը: Ինչպես ... Մանրամասն
10.11.18 ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
  Սիրով շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին՝ Հայաստանում այսօր նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետությունում ՏԻՄ համակարգը ներդրվել է 1996 թվականի նոյեմբերին: Այս տարիների ընթացքում, կազմելով կառավարման համակարգի կարևորագույն մասը, Տեղական ինքնակառավարման մարմինները հանդես են գալիս բարդ ու պատվավոր առաքելությամբ՝ լինել պետության և քաղաքացու կապող օղակը, քաղաքա ցիական հասարակության ձևավորման կարևոր ինստիտուտներից մեկը՝ արդյունավետ լուծելով տեղական նշանակության հարցերը բնակչության համար: ՏԻՄ համակարգում ժամանակին համընթաց կատարվող բարեփոխումները նպաստում են այս համակարգի արդյունավետության բարձրացմանը, համայնքներում սոցիալական ... Մանրամասն
05.11.18 ՌԱԶՄԻԿ ԳՈԼԵՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Արտաշատի Ռ.Գոլեցյանի անվան ՕՀ ըմբշամարտի մարզադպրոցում նոյեմբերի 3-4-ը անցկացվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ՝ Հայաստանից և Արցախից: Մրցաշարին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը: Համայնքապետ Կ.Բենիամինյանն իր խոսքում ողջունեց բոլոր մասնակիցներին և բարձր գնահատեց Ռազմիկ Գոլեցյանի ավանդը Հայաստանում ըմբշամարտը զարգացնելու գործում: Երկօրյա մրցումներին մեր մարզադպրոցի սաները հիանալի հանդես եկան՝ ցուցադրելով բարձր վարպետություն: Իսկ մարզադպրոցի սաներ Հրաչ Մարգարյանը, Արման Անդրեասյանը և Դավիթ Գևորգյանը տարբեր քաշային կարգերում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

/010/ 250519: /0235/ 22383

artashatmeria@bk.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner