«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 1-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «Կապավոր» ՍՊԸ-ի և «Գրանդ Ալյանս» ՍՊԸ-ի (կոնսորցիում) կողմից ներկայացված, ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ սահմանված ծրագրում ընդգրկված` Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսում (քննարկում)։ Հանրային լսման պատասխանատուն (վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլփոստ pxach1@mail.ru )։ Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․Արտաշատ, Օգոստոսի 23/62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։