29.04.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ջերմորեն շնորհավորում եմ պարարվեստի բոլոր ներկայացուցիչներին, ոլորտի նվիրյալներին ու երախտավորներին՝ Պարի միջազգային օրվա առթիվ: 1982 թվականից նշվող այս տոնը նպատակ ունի պարի լեզվով միավորել ազգերին՝ հանուն խաղաղության և բարեկամության: Պարը մարդկային հոգու թռիչք է, հույզերն ու ապրումներն արտահայտելու յուրօրինակ ձև:Հայ ժողովրդի կյանքում պարարվեստը բոլոր ժամանակներում իր ուրույն տեղն է ունեցել՝ արտահայտելով հայի ոգին, մաքառելու ձգտումը, սերն առ հայրենիքն ու ազգային սովորույթները: Օրվա առթիվ ուզում եմ հատկապես շնորհավորել Արտաշատ միավորված համայնքում գործունեություն ծավալող պարային համույթների ներկայացուցիչներին և համույթներ հաճախող սաներին: Շնորհակալություն Արտաշատի մշակութային հարուստ ...
Մանրամասն |
|
28.04.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Ապրիլի 25-ին Արտաշատի համայնքապետարանում Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետ Զարեհ Հակոբջանյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Գոհար Հովսեփյանը և ԶԾՏԱՍԳ բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Մաթևոսյանը հանդիպեցին «ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» ծրագրի Արտաշատի խմբի մասնակիցներին և ծրագիրն իրականացնողն Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ/NDI) Հայաստանի գրասենյակի տնօրեն Քոեն Պուստյենսին, կանանց հզորացման ծրագրերի ղեկավար Լաուրա Սիմոնյանին և ծրագրի պատասխանատուներին։ ԱԺԻ գրասենյակը շնորհակալություն հայտնեց համայնքապետարանին ծրագրի իրականացման փուլում ցուցաբերած աջակցության համար։ԿԱՏԱՐԻՆԵ կամրջողները ներկայացրին հունվար և փետրվար ամիսներին ...
Մանրամասն |
|
27.04.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանում այսօր նշվող Քաղաքացու օրվա առթիվ: Մեր երկրում արդեն ուրախալի իրողություն է քաղաքացիների իրավունքների գերակայությունը, նրանց ակտիվ դերակատարությունը պետության կայացման և զարգացման գործում` այսպիսով կարևորելով քաղաքացու առանցքային դերն ու նշանակությունը։ Ոգևորիչ է, որ մեր համայնքի բնակիչները ևս ակտիվ դերակատարություն ունեն համայնքի զարգացման ծրագրերի քննարկման և իրականացման գործում՝ այսկերպ նպաստելով նաև համայնքի զարգացմանն ու առաջընթացին և խթանելով մասնակցային կառավարման զարգացումն Արտաշատում: Այսօր ևս մեկ անգամ ընդգծում ենք , որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ...
Մանրամասն |
|
27.04.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ
|
Այսօր՝ ապրիլի 27-ին, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում նշվում է Քաղաքացու օրը: Օրվա առթիվ Արտաշատ քաղաքային համայնքում և մի շարք գյուղական բնակավայրերում կազմակերպվել է «Հայրենիքը պետությունն է: «Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսություններ, որոնց հաջորդել են մշակութային կարճ միջոցառումներ։ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, համայնքապետարանի մի շարք աշխատակիցների հետ, ներկա է գտնվել Արտաշատի երաժշտական դպրոցում և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպված միջոցառումներին, ապա այցելել է Արևշատ, Մխչյան, Վերին Արտաշատ բնակավայրեր և վարչական ղեկավարների հետ մասնակցել այստեղ կազմակերպված միջոցառումներին: ԿԳՄՍ ...
Մանրամասն |
|
26.04.24
ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՎ ԳԾԱՆՇՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԵՐՁԱԿԱ ՀՐԱՊԱՐԱԿԸ
|
Բարեկարգման, փոսանորոգման և մասնակի ասֆալտապատման աշխատանքներ են ընթացել համայնքապետարանի մերձակա հրապարակում։ Տարածքը բարեկարգելուց հետո իրականացվել են ճանապարհային գծանշման աշխատանքներ։ Նշվել են հոծ գծերը, երթևեկության գոտիների և տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները։
|
|
26.04.24
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
|
Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագրով:Օրվա առթիվ Արտաշատ համայնքում նախատեսված են հանդիպումներ, բանախոսություններ, նկարչական աշխատանքների ցուցադրություններ և համերգային կատարումներ` Արտաշատ քաղաքային և գյուղական բնակավայրերում:Միջոցառումները կմեկնարկեն ժամը 11:00-ից:Ներկայացնում ենք Արտաշատ համայնքում կազմակերպվող միջոցառումների օրակարգը.Արտաշատի երաժշտական դպրոցում ժամը 11:00-ին տեղի կունենա հանդիպում Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանի հետԱրևշատ բնակավայրի երաժշտական դպրոցում ժամը 11:00-ին տեղի կունենա հանդիպում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նախդյանի հետ14:00-ին ...
Մանրամասն |
|
25.04.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի քաղաքացիներ, համայնքում կոմունալ ծառայության աշխատանքները պատշաճ իրականացնելու համար, խնդրում ենք հատկապես առավոտյան ժամերին ավտոմեքենաները չկայանել կենտրոնական փողոցների եզրերին և բանուկ հատվածներում, որպեսզի չխոչընդոտեն ջրցան մեքենայի աշխատանքը:
|
|
24.04.24
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Արտաշատում այսօր հարգանքի տուրք մատուցվեց Հայոց մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Համայնքապետարանի մերձակա հրապարակից մեկնարկեց քայլերթ, որին մասնակցում էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվներ, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ենթակայության հաստատությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, քաղաքացիներ։ Ներկաները Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին։ Եկեղեցու հոգևոր հայրերը բարեխոսական աղոթք կարդացին՝ մեծ հանգստություն մաղթելով նահատակներին։
|
|
23.04.24
ԳԾԱՆՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Երթևեկության և հետիոտնային անցման կանոնակարգման նպատակով համայնքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ: Աշխատանքները մեկնարկել են Արտաշատ քաղաքային համայնքի Երևանյան փողոցից և ներառելու են բոլոր փողոցները: Սահմանված ժամանակացույցով գծանշման աշխատանքները կշարունակվեն նաև գյուղական բնակավայրերում:
|
|
23.04.24
ՔԱՅԼԵՐԹ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ
|
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին, Արտաշատի համայնքապետարանը և Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին` օրհնությամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, համայնքի երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էին քայլերթ։ Համայնքապետարանի մերձակա հրապարակից մեկնարկեց երթը` դեպի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված` 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |