Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Կ.Պողոսյանի 27.06.2022 թվականի թիվ Պ-4002 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում 03-001-0905-0002 ծածկագրով, Կարեն Ժորայի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1597 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ հողատեսքը կորիզավոր, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն, նկուղով սառնարան կառուցելու նպատակով: 2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում: |