Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հաշվի առնելով <<ԳԱՍԵԴԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գագիկ Սերյոժի Մուրադյանի դիմումը (դիմում՝ 26․01․2024 թ․, թիվ Տ-1679)՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Տալ համաձայնություն <<ԳԱՍԵԴԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար՝ 14․110․01053) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի և <<ԳԱՍԵԴԱ>> ՍՊԸ-ի միջև 17․02․2005 թվականին կնքված անշարժ գույքի (հողամասի) պայմանագրով վարձակալված, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, 2 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ արոտավայր, 03-001-1486-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը (հողամասը) հանձնելու ենթավարձակալության <<ՄԼ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ին։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |