Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի 18 դեկտեմբերի թիվ 912-Ն որոշումը և ուսումնասիրելով Է․ Գրիգորյանի 01/04/2024 թվականի N Ք-4921 դիմումը՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 47/1 հասցեում գտնվող, 03-001-0039-0065 կադաստրային ծածկագրով 0,02հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 28,7քմ մակերեսով խանութն օրինականացնել և համարել կառույցներն ինքնակամ կառուցած անձի՝ Էդգար Բորիսի Գրիգորյանի /ծնված 11/12/1975 թվականին/ սեփականությունը:
2.Ինքնակամ կառուցված խանութի օրինականացման վճարը կազմում է 113 021 /մեկ հարյուր տասներեք հազար քսանմեկ/ ՀՀ դրամ /1քմ արժեքը՝ 3 938 դրամ x 28,7քմ = 113 021 ՀՀ դրամ/։
3.Առաջարկել շինությունն ինքնակամ կառուցած անձին 60-օրյա ժամկետում կատարել ինքնակամ կառուցված շինության նախատեսված վճարումն Արտաշատ համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին:
4.Որոշման 3-րդ կետում նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
5.Օրինականացվող շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ։
6.Չափագրման (հաշվառման) տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023RHQWZ9:
7.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ.Պողոսյանին:
8.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: