Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1240-Ա որոշումը և Արարատի մարզպետի 12/08/2024 N 01/04978-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Ընդունել՝ նվիրաբերության կարգով փոխանցվող, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղի Նարեկացի փողոց 22 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 410,9 քառ․ մետր մակերեսով դպրոցի հին շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,25 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25122017-03-0052):
2.Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |