Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.2025 թվականի համար Արտաշատ համայնքում սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն N1, N1․1, N1․2 և N2 հավելվածների:
2.Հավելված N 1-ում Արտաշատ քաղաքային բնակավայրի համար 9.1.1., 9.1.2, 9.1.3, 9.1.4, 9.1.5, 9.1.6, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 10. 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.6, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 13.3 ենթակետերում կիրառել 0.75 գործակից, 18-րդ կետում կիրառել 0.5 գործակից:
3.Հավելված N 1.1-ում Արտաշատ համայնքի Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արևշատ, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Դվին, Մասիս, Մխչյան, Մրգավան, Մրգավետ, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Վ․ Արտաշատ, Քաղցրաշեն գյուղական բնակավայրերի համար N 1 հավելվածի 9.1.1, 9.2.2, 9.1.3, 9.1.4, 9.1.5, 9.1.6, 9.2.1., 9.2.2, 9.2.3, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 10. 12.1.1. ,12.1.2., 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.6, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4., 12.2.5, 12.2.6, 13.3 ենթակետերում, 18-րդ կետում կիրառել 0.5 գործակից:
4.Հավելված N 1.2-ում Արտաշատ համայնքի Արաքսավան, Բարձրաշեն, Բերդիկ, Բյուրավան, Գետազատ, Դեղձուտ, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մրգանուշ, Նարեկ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն գյուղական բնակավայրերի համար N 1 հավելվածի 9.1.1, 9.2.2, 9.1.3,9.1.4, 9.1.5, 9.1.6, 9.2.2, 9.2.3, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 10. 12.1.1. 12.1.1, 12.1.3, 12.1.4,12.1.5,12.1.6, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4., 12.2.5, 12.2.6 ենթակետերում, 18-րդ կետում կիրառել 0.3 գործակից, 13.3 ենթակետում կիրառել 0.5 գործակից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 01-ից: |