Այսօր: Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 813
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 40-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 40-Ա


Զեկ. ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08 ՓԵՏՐՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ /ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ/ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ է՝

1․Արտաշատ համայնքի ավագանու 08 փետրվարի 2022 թվականի՝ <<ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 3-Ա որոշման հավելվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

<<4․ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1.Ավագանին ընդունում է որոշումներ, իսկ Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ՝ ուղղված Համայնքի բնակչությանը, Համայնքի ղեկավարին, մարզպետին կամ այլ մարմինների և կազմակերպությունների:

4.2.Ավագանու որոշումները և  ուղերձներն (այսուհետ` Իրավական ակտ) ընդունվում են նիստին ներկա Ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ Օրենքով սահմանված դեպքերի:

4.3.Իրավական ակտի ընդունումը նախաձեռնելու իրավունքը պատկանում է Ավագանու անդամին,Համայնքի ղեկավարին, Օրենքով նախատեսված դեպքերում` Խմբակցությանը, Ավագանու անդամների մեկ երրորդին:

Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը: Այդ նախաձեռնությունը ստորագրում են համայնքի` դրան կողմ բնակիչները, և  ներկայացնում են համայնքիղեկավարին: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը՝ որպես հեղինակ:

4.4.Նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքն իրականացվում է Իրավական ակտի նախագիծը Ավագանու նիստում քննարկման ներկայացնելու միջոցով:

4.5.Իրավական ակտի նախագծին կից ներկայացվում են`

    1) Իրավական ակտի ընդունման անհրաժեշտության հիմնավորումները,

    2) տեղեկանք` Իրավական ակտի ընդունման կապակցությամբ Համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին,

   3) փոփոխություններ և  լրացումներ կատարելու վերաբերյալ Իրավական ակտի նախագծումներ կայացվում են գործող Իրավական ակտի փոփոխվող կետերը և  (կամ) ենթակետերը,

 Իրավական ակտի նախագիծը ստորագրվում է հեղինակի կամ հեղինակների կողմից:

4․6․Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորվում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների (այսուհետ՝ վարչական ղեկավար) կողմից աշխատակազմի քարտուղարին՝ նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից: 

4․7․Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին:

4․8․Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված Իրավական ակտերի նախագծերը, դրանց կցված փաստաթղթերը հերթական նիստը սկսվելուց առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է Ավագանու անդամներին։

4․9․Իրավական ակտի նախագիծը և կից փաստաթղթերը, Խմբակցություններին, Ավագանու անդամներին տրամադրվում են Ավագանու նստավայրում թղթային տարբերակով առձեռն կամ էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու միջոցով:

4․10․Իրավական ակտի նախագիծը քննարկման ցանկացած փուլում, սակայն մինչ Ավագանու նիստում քվեարկության անցկացումը, հեղինակի պահանջով հանվում է շրջանառությունից:

4․11․Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ Համայնքի ղեկավարը հրապարակում էԱվագանու նիստի օրակարգի նախագիծը նշելով նիստի անցկացման վայրը և  ժամանակը: Այդտեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և  ավագանու նստավայրում, տարածվումզանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում (artashat.am),ինչպես նաև հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնականինտերնետային կայքում: Ավագանու նիստի հետ կապված ծանուցումները և օրակարգի փաստաթղթերնավագանու անդամներին կարող են տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով` ավագանու անվամբստեղծված պաշտոնական էլեկտրոնային հասցեին, և համարվում է պատշաճ ծանուցված Արտաշատիհամայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեով առաքված /ստացված/ լինելու փաստով:

4․12․Ավագանու որոշումները ստորագրում և հրապարակում է Համայնքի ղեկավարը`«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4․13․Համայնքի ղեկավարն Ավագանու ընդունած ուղերձը ստանալու օրվանից հետո`մեկամսյաժամկետում, պարտավոր է քննության առնել այն և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել Ավագանուն:

4․14․Իրավական ակտն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում է Համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:>>:

2. Որոշման հավելվածի 7-րդ մասի 7․1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

<<7.1.Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և  նախապատրաստման, ինչպես նաև Ավագանու անունից իրենց իրավասություններին վերապահված հարցերով, Համայնքի ղեկավարի գործունեության և  Ավագանու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է Հանձնաժողովներ՝

1)գիտության, կրթության, մշակույթի, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական Հանձնաժողով, որը զբաղվում է մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, հասարակայնության, արտաքին կապերի, սոցիալական աջակցության, առողջապահության և բնապահպանության հարցերով,

2)իրավական հարցերի մշտական Հանձնաժողով, որը զբաղվում է օրենքի, իրավական ակտերի կատարման և  իրավահարաբերությունների կարգավորման հարցերով,

3)ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական Հանձնաժողով, որը զբաղվում է բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի, վճարների, առետրի, սպասարկման, գովազդի,տրանսպորտի և գույքի կառավարման հարցերով,

4)ենթակառուցվածքների, քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի Հանձնաժողով, որը զբաղվում է համայնքային ենթակայության հիմնարկների գործունեության վերահսկողության, ճարտարապետության, քաղաքաշինության,հողօգտագործման, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, կոմունալ տնտեսության հարցերով։>>։

3․Որոշման հավելվածի 7-րդ մասի 7․4-րդ կետում՝ <<Գխ-Ախ/(Պխ+1),->> տառերը և թվերը փոխարինել՝ <<Գխ=Ախ (Պխ+1)>> տառերով և թվերով։

4․ Որոշման 7-րդ մասի 7․22-րդ կետում՝ <<եզրակացություն>> բառերը փոխարինել՝ <<կարծիք>> բառերով։

5․Որոշման 7-րդ մասի 7․24-րդ կետում՝ <<եզրակացությունը>> բառը փոխարինել՝ <<կարծիքը>> բառով։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(64.79 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(010) 250519, (0235) 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner