Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահակյանի 14.03.2024 թվականի թիվ Տ-4076 հայտը՝ որոշում եմ.
1․Անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահակյանին տալ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Խ. Աբովյան փողոցի թիվ 3/11 հասցեում գործող 49,8քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։