Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 230-Լ որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, 9-րդ կետը և ընդառաջելով Մարգարիտա Բաբայանի խնդրանքին՝ /դիմում Ք-5037, 03.04.2024 թվական/ որոշում եմ.
1.«Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաներ Գևորգ Սերոբի Բաբայանին /ծնված 11.02.2019 թվականին/ և Մոնթե Սերոբի Բաբայանին /ծնված 05.10.2020 թվականին/ տալ տեղական վճարների գծով /յուրաքանչյուրին/ 100%-ի չափով նվազեցման արտոնություն՝ 2024 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: