Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-023-0102 կադաստրային ծածկագրով թաղամասից 0,1 հա հողամասի հողատեսքը ցածրարժեքից (գյուղատնտեսական այլ) փոխադրել ավելի բարձրարժեք՝ վարելահող (5-րդ կարգ, ջրովի) հողատեսքի՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: