Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Վաչիկ Ասատրյանի 27.03.2024 թվականի թիվ Ք-4684 դիմումը՝ որոշում եմ․
1․Վաչիկ Ասատրյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի Պ. Սևակի փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-016-0011-0025 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Վ. Ասատրյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: