Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Արթուր Հակոբյանի 14.03.2024 թվականի թիվ Ք-4094 դիմումը, որոշում եմ․
1.Արթուր Հակոբյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի 3 փողոց թիվ 15 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0002-0009 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տանը կից կառույցի և ավտոտնակի կառուցման շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Արթուր Հակոբյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: