|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
26 ապրիլի 2024 թվականի N 013 |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 3-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «ԷԼԵԿՏՐՈ ՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արտաշատ համայնքի Ազատավան, Բուրաստան, Բյուրավան, Կանաչուտ, Նշավան, Դեղձուտ բնակավայրերի տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսում (քննարկում)։ Հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը(հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru )։ Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․ Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։ |
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.81 Կբ)
|
|
|
|