Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Կամո Հարությունյանի դիմումը (N Ա-6708, 08.05.2024 թվական)՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Ազատավան բնակավայրի վարչական ղեկավար Կամո Հարությունյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 4 օր տևողությամբ՝ 2024 թվականի մայիսի 10-ից մինչև 13-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2024 թվականի մայիսի 14-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-41, աշխատավայրը՝ Արտաշատ համայնք Ազատավան բնակավայր) Նարինե Գրիգորյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: