Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2024 թվականի հունվարի 19-ի թիվ 2/փ-23 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2024 թվականի հունվարի 23-ի թիվ 01/00424-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, 03-059-0310-0008 կադաստրային ծածկագրով 0.2 հա մակերեսով հողամասից 0.081451 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի, 03-059-0310-0009 կադաստրային ծածկագրով 0.002927 հա մակերեսով ջրային հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի և 03-059-0310-0009 կադաստրային ծածկագրով 0.008195 հա մակերեսով ջրային նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով գյուղատնտեսական նշանակության վարելահողի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: