Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 14.03․2024 թվականին կազմված արձանագրությունը՝ պարզվել է․
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
«Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի (գտնվելու վայրի հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վահրամ Փափազյան փող., 8 շենք) կողմից Արտաշատ համայնքի Մխչյան Հ-8 (Մ-2) Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան-Արարատի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ10+500-կմ11+000 հատվածում՝ անմիջապես երթևեկելի մասի երկայնքով, թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․10․-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 14․03․2024 թվականին կազմված զեկուցագրի հիման վրա 2024 թվականի մարտի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․10․-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 10․04․2024, 11։00-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով փոստային առաքմամբ պատշաճ ծանուցված «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ներկայացել է վարչական վարույթի շրջանակներում հրավիրված լսմանը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի կողմից Մխչյան Հ-8 (Մ-2) Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան-Արարատի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ10+500-կմ11+000 հատվածում՝ անմիջապես երթևեկելի մասի երկայնքով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 150․10․-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով հաղորդակցուղի է տեղադրել։
Նշված փաստական հանգամանքների հաշվառմամբ՝ 2024 թվականի ապրիլի 10-ին Արտաշատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ն, որպիսի փաստը հաստատվում է փոստային առաքանու ստացումը հավաստող անդորրագրի առկայությամբ։«Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ն ներկայացնող անձը ներկայացել է լսմանը, հայտնել է իր դիրքորոշումը, կազմվել է համապատասխան արձանագրություն:
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` «Համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության»:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 150․10․-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։
Այսպես` «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի կողմից Մխչյան Հ-8 (Մ-2) Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան-Արարատի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ10+500-կմ11+000 հատվածում՝ անմիջապես երթևեկելի մասի երկայնքով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 150․10․-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով հաղորդակցուղի է տեղադրել, որպիսի պայմաններում «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի կողմից թույլ տրված իրավախախտումը առաջացրել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
3․ Եզրափակիչ մաս․
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 150․10․-րդ հոդվածի 3-րդ մասի, 32-րդ, 35-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1. «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել տուգանք 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
2. Նախազգուշացնել «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 150․10․-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: