Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 64-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 03023BBFC8FE/ և Ս․ Մկրտչյանի լիազորված անձ Ս․ Մարտիրոսյանի 04/10/2024 թվականի Ք-13803 դիմումը՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղում գտնվող, 03-023-0022-0006 կադաստրային ծածկագրով 0,17հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված, ըստ կազմված հատակագծի թիվ 1 , 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 շինությունների նկատմամբ /կառուցված 1970, 1972, 1980, 1990, 1998 թվականներին/ ճանաչել Գոհարիկ Էմիլի Մկրտչյանի /ծնված 28/01/1960 թվականին/ և Սոֆիկ Պարգևի Մկրտչյանի /ծնված 30/01/1981 թվականին /ընդհանուր բաժնային սեփականությունը:
2.Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
3.0,17հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
4․Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղում գտնվող, 03-023-0022-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Բարձրաշեն, Մ․ Մաշտոցի փողոց, 86 բնակելի տուն։
5․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ս․ Մարտիրոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
6․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։