Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2024 թվականի օգոստոսի 13-ի N 2/փ-323 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2024 թվականի օգոստոսի 16-ի N 01//05094-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող, 03-097-0017-0034 կադաստրային ծածկագրով 0,1728հա /ըստ վկայականի 0,1725հա/ մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: