Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Հյունդայի (Hyundai santa fe 2.4, 507 CP 61) մակնիշի թեթև մարդատար մեքենան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ իր իրավասությունների շրջանակներում օգտագործելու նպատակով:
2․ Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող ԿԱՄԱԶ ԿՕ-564/КАМАЗ КО-564/ (KAMAZ-65115-48) մակնիշի հատուկ ցիստեռն ասինիզացիոն մեքենան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ իր իրավասությունների շրջանակներում Արտաշատ համայնքում ծառայություններ մատուցելու նպատակով:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |