Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 230-Լ որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետը, 9-րդ կետը և ընդառաջելով Ալվարդ Առստամյանի խնդրանքին՝ /դիմում Ք-4973, 02.04.2024 թվական/ որոշում եմ.
1.«Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Սոֆի Սամվելի Առստամյանին /ծնված 30.06.2013 թվականին/ տալ տեղական վճարների գծով 100%-ի չափով նվազեցման արտոնություն՝ 2024 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: