Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով․ ա վ ա գ ա ն ի ն ո ր ո շ ո ւ մ է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել <<ԳԱԶՊՐՈՄ-ԱՐՄԵՆԻԱ>> փակ բաժնետիրական ընկերությանը։
2․ Վերգետնյա գազատարները, այսուհետ՝ ,,Գույք,, գտնվում են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրում։
Գույքերի նկարագրություն /ծածկագրեր/ 1/ D= 57մմ, երկարություն՝ 10․58մ/
2/ D= 57մմ, երկարություն՝ 13․5մ/
3/ D= 57մմ, երկարություն՝ 256․34մ/
4/ D= 57մմ, երկարություն՝ 34․38մ/
5/ D= 57մմ, երկարություն՝ 160․92մ/
6/ D= 89մմ, երկարություն՝ 13․49մ/
7/ D= 57մմ, երկարություն՝ 326․08մ/
Գազատարի երկարությունը կազմում է 815․29 գծ/մ, թվով 7 սեփականության իրավունքի վկայական։
3․ Որուշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: