Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և ուսումնասիրելով Իշխանուհի Հակոբյանի 06.12.2022թ․ Հ-8037 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-007-0206-0005 կադաստրային ծածկագրով 0.107 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահող հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող՝ 03-007-0206-0003 կադաստրային ծածկագրով 0.36 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Իշխանուհի Հակոբյանին:
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 170 675 (մեկ հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ:
3. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում դիմումատուին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: