Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի վարչական տարածքում վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով առանձնացնել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, որոնց սահմանները որոշվում են Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի հետ համաձայնեցված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծ-սխեմաներով, որոնք ենթակա չեն պետական գրանցման։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը տրամադրել օգտագործման առանց մրցույթի՝ կառուցապատման իրավունքով, վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով։ Հողամասի 1 քմ–ի համար ամսական վարձավճար սահմանել Արտաշատ քաղաքում՝ 3000 ՀՀ դրամ, գյուղական բնակավայրերում՝ 500 ՀՀ դրամ։
3․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Արտաշատ համայնքի վարչական տարածքում վճարային տերմինալները սպասարկող տնտեսավարող սուբյեկտների հետ կնքելու կառուցապատման իրավունքի պայմանագրեր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |