|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
28 հունիսի 2024 թվականի N 016 |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ. օգոստոսի 1-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բաղրամյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Ներսես Օհանյանի կողմից իր սեփականությունը հանդիսացող, մարզ Արարատ, համայնք Արտաշատ, գյուղ Բաղրամյան 3 հողամաս հասցեում ջերմոցային տնտեսության կառուցման` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության վերաբերյալ հանրային լսումներ (հանրային քննարկում): Հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru )։ Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։ |
|
|
|