Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Հայկ Սարգսյանի դիմումները (թիվ Ք-1600, Ք-1602 25.01.2024թ.), հիմք ընդունելով Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղում գտնվող, Հայկ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-091-0170-0010 կադաստրային ծածկագրով 0,0863 հա և 03-091-0170-0011 կադաստրային ծածկագրով 0,1871 հա հողամասերը ցածրարժեքից (կորիզավոր) փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկ նորատունկ խաղող։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 3(երեք) տարի։
4․Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։