Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Վահե Կարապետյանի դիմումը (Ք-6095, 16.05.2023թ.) և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 08.11.2023թ. թիվ 5/1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Նարեկ գյուղում գտնվող, Վահե Կարապետյանին, Ռոբերտ Կարապետյանին, Էլմիրա Տոնոյանին, Համլետ Կարապետյանին և Գոռ Կարապետյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-063-0102-0002 կադաստրային ծածկագրով 0,41954 հա հողամասից 0,22506 հա հողակտորը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ կորիզավոր հողատեսքի՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։