Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագնու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ԿԱՐԵՆ ԵՎ ՌԱՖԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանի 15.04.2024 թվականի թիվ Տ-5555 հայտը՝ որոշում եմ.
1. «ԿԱՐԵՆ ԵՎ ՌԱՖԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի ընթացքում ժամը 24:00-ից հետո Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արտաշատ-Դալար խճուղի թիվ 2ա հասցեում գտնվող մանրածախ առևտրի կետում սեղմված բնական գազի վաճառքի իրականացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: