Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և ուսումնասիրելով Գայանե Խաչատրյանի 30/11/2023 թվականի Ք-15927 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող, Գայանե Լյովայի Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,5 հա մակերեսով, 03-001-0425-0022 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ վարելահող, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ալկոհոլային խմիչքների թորման, բազմաթորման և խառնման արտադրամաս և պարիսպ կառուցելու նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3․ՈՒժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 248-Ա որոշումը։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։