«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 6-ին ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՎԷ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության (պետական գրանցման համար՝ 271.110.1229538, ՀՎՀՀ՝ 01320859, հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Շահումյան 18 տուն 8, տնօրեն՝ Առնոլդ Անտոնյան) կողմից ներկայացրած՝ ՀՀ Արարատի մարզի Հրազդան-Արաքսի կոպճային ավազների երևակման սահմաններում ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նախաձեռնության վերաբերյալ հանրային լսում։ Արտաշատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն (վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ՝. 077971098, էլ.փոստ pxach1@mail.ru)։ Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում, Արտաշատ համայնքի պաշտոնական՝ www.artashat.am կայքէջում, Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «ԱՎԷ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում: Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 62 հասցեում և/կամ artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ Ընկերության ներկայացուցչի՝ haqochinyan@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։ |