Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Անուշավան Ավետիսյանի դիմումը (N Ա-6632, 07.05.2024 թվական)՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Դվին բնակավայրի վարչական ղեկավար Անուշավան Ավետիսյանին տրամադրել 24.12.2023-24.12.2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2024 թվականի մայիսի 27-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-16, աշխատավայրը՝ Արտաշատ համայնք Դվին բնակավայր) Շուշան Հարությունյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: