Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Արարատի մարզպետի 01.02.2022թ. 01 //00480-2022 գրությունը. համայնքի ավագանին որոշում է՝
Արարատիմարզի Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի Պ.Սևակի փողոց 13/2 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ամբուլատորիայի շենքին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 03-051-0010-0040 ծածկագիրը կրող 0.03 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
|