Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 254
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2022 թվականի N 37-Ա

ԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> և 34-րդ, և 35-րդ  հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջներով.  

1.ՀՀ Արտաշատի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Արեն Հակոբյանը /անձնագիր BA0235254տրված 26․04․2014թ․027-կողմից, հասցե՝ք.Արտաշատ Օգոստոսի 23 4/1 /։ Արտաշատ քաղաքի Օգոստոսի23 4/1 հասցեում գտնվող իր սեփականություն հանդիսացող հողամասում  իրականացրել է շինարարություն առանց համապատասխան թույլտվության, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում: <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հիմք ընդունելով Արտաշատի  համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից կազմված ուսումնասիրության ակտը, Արտաշատի քաղաքային համայնքի վարչական հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսումներ, որոնց  ժամի և տեղի մասին Արեն Հակոբյանին պատշաճ ծանուցվել է: Լսմանը ներկա է եղել Արեն Հակոբյանը: Արտաշատի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի կողմից 18012022թ.  կազմվել է արձանագրություն և առաջարկվել Արեն Հակոբյանին ՀՀ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝  սեփականության կամ հողօգտագործմանիրավունքունեցողանձիկողմիցայդհողամասիվրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝  սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի չափով /200000 ՀՀ դրամ/ ։
 

 3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:                                                                                                                                                                                     

  Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի 26-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածով

                                                    ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Արեն Հակոբյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ երկու հարյուրապատիկի չափով /200000/ ՀՀ դրամ: 

2.Վարչական իրավախախտում կատարողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բյուջե  /900415151472/ գանձապետական հաշվեհամարին: 

3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ <<Վարչական դատավարության>>  օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։  

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելու հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner