Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Սյուզաննա Ղազարյանի 02.04.2024 թվականի թիվ Ք-5007 դիմումը՝ որոշում եմ․
1․Սյուզաննա Ղազարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոց թիվ 61 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0198-0077 կադաստրային ծածկագրով հողամասում հասարակական նշանակության շինության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Ս. Ղազարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: