Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայասատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով , լսելով և քննարկելով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ Մ.Մելիքյանի Արտաշատ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվության մասին հաղորդումը, համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Արտաշատ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվությունը `
ա/ եկամուտների գծով նախատեսված 1265970.002 հ.դ.-ի դիմաց փաստացի մուտքագրվել է 907488.694 հ.դ., կատարողականը 71.7 % / հավելվածը կցվում է/.
բ/ ծախսերի գծով ըստ գործառնական դասակարգման նախատեսված 1265970.002 հ.դ.-ի դիմաց փաստացի ծախսվել է 793854.537 հ.դ., կատարողականը 62.7% / հավելվածը կցվում է /:
|