Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Անահիտ Դավթյանի 26.04.2024 թվականի թիվ Տ-6137 հայտը՝ որոշում եմ.
1․ Անհատ ձեռնարկատեր Անահիտ Դավթյանին տալ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1/1 հասցեում գործող 130 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։