Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Արամայիս Տոնոյանի 15.04.2024 թվականի թիվ Ք-5572 դիմումը, որոշում եմ․
1.Արամայիս Տոնոյանին տրամադրել Արտաշատ համայնքի Գետազատ գյուղում գտնվող՝ 03-029-0114-0008 կադաստրային ծածկագրերով տարածքներում 0․22կՎ /L≈190մ/ էլեկտրամատակարարման աշխատանքներ անցկացնելու շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Արամայիս Տոնոյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: