Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 97-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

    Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրք սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի,  ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի  2021 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 46-Ա որոշումը և դեկտեմբերի 16-ի թիվ 3 արձանագրությունը.  համայքնի ավագանին  ո ր ո շ ո ւ մ  է`

    1.Կառլեն Սամվելի Մկրտչյանին օրենքի ուժով համարել Արտաշատ համայնքի ընտրված ղեկավար`  2021 թվականի դեկտեմբերի 17-ից:
    2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին:
   3.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի  երդման արարողությունը կազմակերպել ՀՀ Արարատի մարզի ,,Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն,, ՊՈԱԿ-ի դահլիճում /հասցե ք.Արտաշատ, Օգոստոսի 23/101 շենք/:
    4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի  երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արարատի մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու, համայնքի ազգաբնակչության ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլն:
    5.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման  պատասխանատվությունը դնել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
   6.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner