Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Քաղաքաշինության մասին,, օրենքի 14 3 հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 22.12.2009 թվականի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջքերատեսչական հանձնաժողովի ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 31.01.2022թվականի թիվ 2/փ-26 դրական եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել ՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագիծում/ համայնքային սեփականություն հանդիսացող 03-016-0153-0001 ծածկագրի տակ գտնվող 0,029 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի առանձին հողամասի փոփոխությունը՝ դասելով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ՝ պահեստարանների հողերի:
2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիք քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արաքսավան գյուղի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:
|