Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Ա. Խաչատրյանի լիազորված անձ՝ Գոռ Ստեփանյանի 28.11.2022 թվականի թիվ Ս -7792 դիմումը՝ որոշում եմ․
1. Արամ Խաչատրյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դալար գյուղի Կոմիտասի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող՝ 03-032-0034-0007 կադաստրային ծածկագրով սեփականության իրավունքով պատկանող հողամասում, ծածկի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Ա. Խաչատրյանը Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: