Լևիկ Գեղամի Ներսիսյանը /Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, ․գ․ Բերքանուշ, Ե․Չարենցի փողոց, տուն 41/՝ լինելով հարկ վճարող սուբյեկտ, գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ և 38-րդ հոդվածների հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է լսման օր:
Լևիկ Գեղամի Ներսիսյանը մարել է 03-025-0115-0013 ծածկագրով հողի հարկի հարկային պարտավորությունները և աղբանության վճարը ամբողջությամբ (տես՝ 0152/24Վ գործը)։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով՝ որոշում եմ․
1. Լևիկ Գեղամի Ներսիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։