Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 309
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2486-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2022 թվականի N 2486-Ա

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՅԱԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արամայիս Պայքարի Սայադյանը, որպես գույքահարկ պարտադիր վճար վճարող սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները,  ինչի  կապակցությամբ «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի  224-227րդ  և 240-244-րդ հոդվածների համաձայն և հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2022 թվականի օգոստոսի 5-ի թիվ 0062Վ-ի արձանագրությունը, հաշվի առնելով վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտերը, որի համաձայն Արամայիս Պայքարի Սայադյանի պարտքը 09.06.2022 թվականի դրությամբ կազմում է 616496  ՀՀ դրամ. ո ր ո շ ո ւ մ ե մ՝

1.Արամայիս Պայքարի Սայադյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 561902 ՀՀ դրամ գումար՝ /վճարման հաշվեհամար՝ 900415151043/ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ E 280  մակնիշի 01 US 091 պետհամարանիշի, ավտոմեքենայի  գույքահարկի  գծով պարտավորություն՝ 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածի համար:

 2.Արամայիս Պայքարի Սայադյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 18․457 ՀՀ դրամ գումար՝ որպես գույքահարկի գծով հարկի վճար /վճարման հաշվեհամար՝900415005710/:    

3Արամայիս Պայքարի Սայադյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 36137 ՀՀ դրամ գումար՝ որպես հողի հարկի գծով հարկային վճար /վճարման հաշվեհամար՝ 900415151019/:    

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։   
5.
 Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։       
6.Սույն որոշումն
  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Հ
Հակոբջանյանի  վրա:

                                                                                     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner