Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17-ը սեպտեմբերի 2009 թվականի N1066-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով քաղաքացի Նորիկ Մկրտչյանի դիմումը / թիվ Մ-3751 13.06.2022թ./ և հիմք ընդունելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը.
ո ր ո շ ու մ ե մ ՝
1. Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող, քաղաքացի Նորիկ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 03-097-0282-0004 կադաստրային ծածկագրով 0,375 հա հողամասը ցածրարժեք /կորիզավոր/ հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկ /խաղող/:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։