Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Կ. Մուրադյանի լիազորված անձ՝ Վարդան Ղարիբյանի 24.11.2022 թվականի թիվ Ղ -7708 դիմումը. որոշում եմ՝
1.Կամո Մուրադյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Մ. Մաշտոցի փողոցի թիվ 34/3 հասցեում գտնվող՝ 03-038-0975-0002 կադաստրային ծածկագրով սեփականության իրավունքով պատկանող հողամասում, սառնարանային տնտեսության կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Կ. Մուրադյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: